Ընտանեկան հակամարտության ժամանակ զոհված ութ ամսյա երեխայի գործով ձերբակալվածին առաջադրվել է մեղադրանք
Ընտանեկան հակամարտության ժամանակ զոհված ութ ամսյա երեխայի գործով ձերբակալվածին առաջադրվել է մեղադրանք

Գուրջաանիում, ընտանեկան հակամարտության ժամանակ զոհված ութ ամսեկան երեխայի գործով, մեղադրանք է առաջադրվել 1985 թվականին ծնված մի տղամարդու:

Ձերբակալվածի փաստաբանի խոսքով, գործի նյութերը փոխանցվել են պաշտպանական կողմին: Փաստաբանի հայտարարությամբ, իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեռ անհայտ է, կծանրացվի նրա մեղադրանքը թե ոչ: Գուրջաանիի դատարանը վաղը կքննարկի կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ, Գուրջաանիում: Տղամարդը ֆիզիկապես բռնության է ենթարկել իր կնոջը, երբ նա երեխային գրկած էր պահում: Երեխան հավանաբար մահացել է շնչահեղձությունից: Նախատեսված է համապատասխան փորձաքննություն, պարզելու երեխայի մահվան ճշգրիտ պատճառը:

Գործով հետաքննությունը ընթանում է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով: