Ընդլայնվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալը։
«Տավ Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ լայնածավալ նախագիծը, որի ներդրումային արժեքը կազմել է 2 200 000 լարի, իրականացրել է Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների «Տավ Ջորջիա» կառավարող ընկերությունը՝ ուղևորների համար հավելյալ հարմարավետություն ստեղծելու նպատակով։
«Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալում ավելացվել է նոր տարածք, ինչի արդյունքում ավելացել են անձնագրային ստուգումների խցիկները, ընդլայնվել են ավիացիոն անվտանգության ստուգման տարածքը և մեկնումների սրահի բիզնես-սրահը։ Նաև հատուկ կարիքներով և բիզնես դասի ուղևորների համար կկազմակերպվի արագ միջանցք, որը թույլ կտա հնարավորինս սեղմ ժամկետներում անցնել անհրաժեշտ ընթացակարգերը՝ առանց հերթի։ Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ՝ նախատեսված ժամկետում։
«Թավ Վրաստան»-ը կշարունակի իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են ապագայում ուղևորներին և ավիաընկերություններին էլ ավելի որակյալ սպասարկում ապահովելուն»,- ասում են «Թավ Վրաստան»-ում։