Ընդլայնման եւ դրացիական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հուլիսի 6-9-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան
Ընդլայնման եւ դրացիական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը հուլիսի 6-9-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան

ԵՄ ընդլայնման եւ դրացիական քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հուլիսի 6-9-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա կլինի եվրահանձնակատարի առաջին այցը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ:

Այցը շարունակությունն է այն նախաձեռնության, որը Եվրահանձնաժողովը հուլիսի 2-ին ընդունեց, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ:

Հարավային Կովկասում քաղաքական առաջնորդների, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Եվրահանձնակատարը կներկայացնի տարածաշրջանի տնտեսական և ներդրումային ծրագիրը, ինչպես նաև դրա առաջատար նախաձեռնությունները ըստ երկրների:

Վարհեյը քննարկում է նաև ԵՄ և երեք երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր: Եվրահանձնակատարը վերահաստատում է ԵՄ համերաշխությունը գործընկեր երկրների նկատմամբ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

Վրաստան կատարելիք այցի ընթացքում Օլիվեր Վարհեյը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուճավայի, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների և կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Եվրոպական հանձնակատարը Ադրբեջան կատարած այցի ընթացքում կհանդիպի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևի, էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովի և էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:

Հայաստան այցի ընթացքում Օլիվեր Ուորհելը կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ պատրիարք Գարեգին Բ-ի հետ: