Ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ազատված է
Ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ազատված է

Հայկական մամուլի լրատվությամբ, ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ազատված է և միացել է ցուցարարներին:

Մինչ ազատումը Փաշինյանը հանդիպել է Հայաստանի փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Ազատվելուց հետո պատգամավորը հայտարարել է, որ գործողությունների պլանը անփոփոխ է և երեկոյան կայանալու է բազմահազարանոց բողոքի ցույցը: Փաշինյանը պահանջել է նաև ազատել ձերբակալված ակտիվիստներին:

Հիշեցնենք, Հայաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցի կազմակերպիչ, Նիկոլ Փաշինյանին ոստիկանները ձերբակալել էին ապրիլի 22-ին: Հայկական մամուլի լրատվությամբ, Արցախի փողոցում ցուցարարների ճանապարհը փակել են ոստիկանները: Ցուցարարները փորձել են ճեղքել պատնեշը, որին հետևեց բախում, որի ժամանակ ոստիկանները կիրառել են ձայնային նռնակներ: Ոստիկանությունը ձերբակալել է ցույցի մասնակիցների, այդ թվում պատգամավոր Սասուն Միքաելյանին: