Պանկիսիի կիրճում, Բիրկիան գյուղում հատուկ նշանակության ջոկատի և ցուցարարների միջև հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ, այդ թվում ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ: Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: