Առևտրի կենտրոնների համար հրապարակվել են նոր կորոնավիրուսի վարակի հետ կապված ընդհանուր հանձնարարականներ:
Հանձնարարականները հրապարակել է առողջապահության նախարարությունը:
Հատկանշական է, որ կենտրոնների տարածք կարգելվի այն սպառողների մուտքը, ովքեր կլինեն առանց բժշկական դիմակի:
Ընդհանուր հանձնարարականներ առևտրի կենտրոնների համար.
- Ապահովել առևտրի կենտրոն միասնական մուտքի և ելքի ընտրությունը
- Ընդհանուր մուտքի մոտ տեղադրել ջերմաչափման տեսախցիկ, որպեսզի աշխատանքն սկսելուց առաջ վերահսկեք անձնակազմի/սպառողների առողջական վիճակը՝ ջերմաչափման միջոցով: Ջերմություն արձանագրելու դեպքում գրանցել և անհապաղ զանգահարել 112 թեժ գիծ
- Ընդհանուր մուտքի մոտ տեղադրել ախտահանիչ պատնեշ, որի վրայով անցնելը կլինի պարտադիր
- Կենտրոնի ընդհանուր տարածքում վերահսկել սպառողների հոսքը համապատասխան անվտանգ հեռավորության պաշտպանությամբ
- Առևտրի կենտրոնի ընդհանուր տարածքում ապահովել պահպանել 10ք.մ մակերեսի վրա մեկ մարդու գտնվելու հնարավորությունը
- Առևտրի կենտրոնի տարածք չթողնել առանց դիմակ սպառողի
- Վերահսկել այցելուների հոսքը, անվտանգ հեռավորությունը պաշտպանելու համար կիրառել պարտադիր պայմանանշաններ
- Ապահովել ընդհանուր օգտագործման տարածքի ամենօրյա ախտահանումը
- Ապահովել շարժասանդուղքի բռնակների, վերելակի կոճակների, ճաղաշարերի, դռների բռնակների, բանկային տերմինալների և հաճախ օգտագործվող մակերևույթների ախտահանման լուծույթով մշակումը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ
- Ապահովել սանիտարական հանգույցների հավաքումը և ախտահանումը, առնվազն 2 ժամը մեկ անգամ ընդմիջմամբ
- Վարակը նվազեցնելու նպատակով աուդիո/վիդեո տեխնիկայի միջոցով հաճախորդներին տեղեկացնել կորոնավիրուսը կանխող միջոցառումների մասին
- Նախքան Վրաստանի կառավարության համապատասխան որոշման հրապարակումը, առևտրի կենտրոններում արգելել կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների, ինչպես նաև՝ սննդի օբյեկտների գործունեությունը: