Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ցանկանում է նվազեցնել բևեռացվածության աստիճանը, որի դեպքում մեր մոտիվացիան կավելանա՝ պաշտպանել ավելի ցածր շեմը. Իրակլի Կոբախիձե
Մենք միայն «Ազգային շարժման» մուտքի հետ չենք կապել ընտրական շեմի հարցի աջակցությունը, մենք պաշտպանել ենք ընդդիմության ակտիվ ցանկությունը՝ նվազեցնելու բևեռացման աստիճանը,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, շատ բան կախված է ընդդիմությունից:
«Ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ցանկանում է նվազեցնել բևեռացվածության աստիճանը։ Նման դեպքում, բնականաբար, ավելի ցածր շեմին աջակցելու մեր մոտիվացիան կաճի։ Մենք հենց այնպես չէինք պաշտպանում «Ազգային շարժման» մուտքը խորհրդարան: Այս ամենը մենք կապել ենք բևեռացվածության աստիճանը նվազեցնելու ընդդիմության ակտիվ ցանկության հետ։ Քանի դեռ շարունակում են խոսել ապակառուցողական մտադրությունների մասին, բնականաբար ակնհայտ չէ բևեռացման աստիճանը նվազեցնելու ցանկությունը։ Նրանց կողմից պետք է արդյունավետ քայլեր տեսնել, որ բևեռացման աստիճանը նվազեցնելու ցանկություն կա։ Նման դեպքում մենք մոտիվացված կլինենք աջակցել ավելի ցածր շեմին, որն իր հերթին որոշակի սպառնալիքներ է պարունակում կայունության առումով»,- ասել է Կոբախիձեն։