Ընդդիմությունը կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին տեղեկություններ տրամադրել ընտրությունների կեղծման վերաբերյալ
Ընդդիմությունը կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին տեղեկություններ տրամադրել ընտրությունների կեղծման վերաբերյալ

Ընդդիմությունը դիմել է խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել ընտրությունների կեղծման վերաբերյալ։

Մասնավորապես, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Լևան Ցուցքիրիձեն նշել է, որ նման մասշտաբի հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ, և իրենք 24 ժամվա ընթացքում տեղեկություններ են հավաքում խարդախության, ահաբեկման և ընտրակաշառքի մասին։

«Մենք հրաժարվում ենք կեղծ խորհրդարան մտնելուց, պահանջում ենք այս գործի քննություն։ Այս մասշտաբի հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ։ Դա անհրաժեշտ է, և մենք շարունակում ենք աշխատել այս հարցում ձեր մանդատով։ Մենք հավաքում ենք տեղեկատվություն խարդախության, ահաբեկման, կաշառակերության մասին օրը 24 ժամ, մեր բոլոր կոնտակտները հրապարակային են, եթե ունեք այս տեղեկությունը, ուղարկեք մեզ։ Այս ճակատամարտը դեռ չի ավարտվել, ամեն ինչ առջեւում է, և նրանք, ովքեր նման մեծ հանցագործություն են կատարել, պետք է պատժվեն, ընտրությունների գողերը պետք է պատժվեն»,- ասել է Լևան Ցուցքիրիձեն։