Ընդդիմությունը չի հեռանում հեղափոխության երզանքից, այս երկրում հեղափոխությունների ժամանակն անցել է. Նիկոլոզ Սամխարաձե
Ընդդիմությունը չի հեռանում հեղափոխության երզանքից, այս երկրում հեղափոխությունների ժամանակն անցել է. Նիկոլոզ Սամխարաձե

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Նիկոլոզ Սամխարաձեի կարծիքով, ընդդիմադիր կուսակցությունները չեն հեռանում հեղափոխության մասին երազանքից:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլոզ Սամխարաձեն, ընդդիմությունը միևնույն ժամանակ վախենում է հեղափոխությունը հիշատակելուց:

«Հեղափոխությանը երբեմն կցում են խաղաղարար, երբեմն ավելացում են այլ ածականներ, բայց նրանք դեռ չեն կարող փախչել հեղափոխություն կազմակերպելու երազանքից: Այս երկրում հեղափոխությունների ժամանակն ավարտվել է:

Այս երկրում անց են կացվել արդար ու ազատ ընտրություններ, որոնց խոշորացույցով հետևում են մեր միջազգային գործընկերները: Հետևաբար, անցկացված ընտրությունները ժողովրդի կամքի արտահայտությունն էին»,- հայտարարել է Սամխարաձեն: