Ընդդիմության խնդիրն է կանխել երկրի մուտքը ավտորիտարիզմի հաջորդ փուլը. Գիգա Բոկերիա
Ընդդիմության խնդիրն է կանխել երկրի մուտքը ավտորիտարիզմի հաջորդ փուլը. Գիգա Բոկերիա

Ընդդիմության խնդիրն է կանխել երկրի մուտքը ավտորիտարիզմի հաջորդ փուլը, որն աղետալի հետևանքներ է ունենում բոլոր քաղաքացիների համար, անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից,- այս մասին «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում կայացած ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումից հետո, հայտարարել է  «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան:

Ըստ նրա, ընդդիմության մեծ մասի ընդհանուր դիրքորոշումը արտահերթ ընտրությունների անցկացումն է:

«Դեպի բռնապետություն շարժվելը ամենամեծ սպառնալիքն է, և նաև, ընդդիմության խնդիրն է կանխել հասարակության բարկացած արձագանքը, ցանկանում եք խաղաղ հեղափոխությամբ, թե ոչ խաղաղ հեղափոխությամբ: Մենք երկու խնդիր ունենք: Էլ ավելի մեծ աղետ է, անհամեմատելի: Այդ պատճառով, մեծ մասն ունի ընդհանուր դիրքորոշում, անց կացնել արտահերթ, նորմալ ընտրություններ, և միավորված է դրա շուրջ:

Ցույցերը տարբեր են լինում: Ընդհանրապես, հասարակության արձագանքը, առաջին հերթին, երկրի ներսում և դրանից հետո արդեն ազատ աշխարհի կարևոր դիրքը կլինի այն դիրքը, որով մենք պետք է խուսափենք այս շվտանգից,  սա է մեր խնդիրը:

Ցույցերը չեն դադարեցրել ակտիվիստները: Քաղաքացիական հասարակությունը, ներառյալ քաղաքական կուսակցությունները, դրան արձագանքում են տարբեր ինտենսիվությամբ և շարունակականությամբ և բոլոր օրինական գործիքները կօգտագործվեն, որ ավելի մեծ վնաս չհասցվի երկրին, քան դա արել է Իվանիշվիլիի ռեժիմը, և այդ վնասը մեծ է», – հայտարարել է Գիգա Բոկերիան: