Ընդդիմության ոճն է, որ ամեն բանի շուրջ ստեղծվի քննչական հանձնաժողով. Գիա Վոլսկի
Ընդդիմության ոճն է, որ ամեն բանի շուրջ ստեղծվի քննչական հանձնաժողով. Գիա Վոլսկի

Ընդդիմության ոճն է, որ ամեն բանի շուրջ ստեղծվի քննչական հանձնաժողով, որպեսզի անձամբ վարեն գործընթացը և իշխանության գործառույթը համատեղեն,- այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ ընդդիմության պահանջին ի պատասխան,որ Աֆղան Մուխթարլըի գործով ստեղծվի քննչական հանձնաժողով:

«Եթե որևէ փաստարկ իրոք գոյություն ունի, մեծ հաճույքով կլսենք ցանկացածին, սակայն սա քաղաքական մարմնի կողմից որոշվող հարց չէ»,- հայտարարել է Գիա Վոլսկին:

Խորհրդարանի փոխխոսնակի խոսքով, հայտարարությունները, որոնք անում է Մուխթարլըն, իրականության հետ ոչ միայն կապ չունեն, այլև ուղղված են ուշադրություն գրավելուն: