Ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են խորհրդարանական բոյկոտը
Ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են խորհրդարանական բոյկոտը

Ընդդիմության մի մասը բոյկոտում է Վրաստանի խորհրդարանի՝ այսօր բացված աշնանային նստաշրջանը։

Ինչպես ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի սեպտեմբերի 3-6-ը նիստերին բացակայելու դիմում են ներկայացրել՝ Թամար Չարկվիանին, Թամար Կորձայան, Գրիգոլ Վաշաձեն, Ալեկո Էլիսաշվիլին, Դավիթ Բաքրաձեն, Արմազ Ախվլեդիանին և Սալոմե Սամադաշվիլին

«Միացյալ ազգային շարժում. ուժը միասնության մեջ», «Բարեփոխումների խումբ», «Լելո», «Եվրոօպտիմիստներ», «Ազատություն», «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության» շարունակում են մնալ բոյկոտի ռեժիմում։