Ընդդիմության ներկայացուցիչները ևս միացան խորհրդարանի նիստին
Ընդդիմության ներկայացուցիչները ևս միացան խորհրդարանի նիստին

Ընդդիմության ներկայացուցիչները ևս միացան խորհրդարանի արտահերթ նստաշրջանի այսօրվա լիագումար նիստին:

Այսօր ընթացակարգային հարցերի և կանոնների կոմիտեն ճանաչեց Գելա Միքաձեի, Ֆրիդոն Ինջիայի և Դավիթ Զիլֆիմիանիի խորհրդարանական լիազորությունները: Կոմիտեն հարցի շուրջ քվեարկեց «Հայրենասերների դաշինքի» առաջնորդներ Իրմա Ինաշվիլիի, Գիորգի Լոմիայի և Գոչա Թևդորաձեի պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո: Գելա Միքաձեն, Ֆրիդոն Ինջիան և Դավիթ Զիլֆիմիանին կլինեն նրանց փոխանորդները խորհրդարանում:

«Հայրենասերների դաշինքը» խորհրդարանական ընտրություններում ձեռք բերեց չորս տեղ: Իրմա Ինաշվիլին, Գիորգի Լոմիան և Գոչա Թևդորաձեն հրաժարվել են մտնել խորհրդարան: Երեկ դադարեցվել է նրանց լիազորությունների ժամկետը: Ինչ վերաբերում է կուսակցության ձեռք բերված չորրորդ մանդատին, «Հայրենասերների դաշինք»-ի խորհրդարանական ցուցակի չորրորդ համարը՝ Ավթանդիլ Էնուքիձեն, ասաց, որ չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից և մտադիր է մտնել խորհրդարան: