Ընդդիմության նախաձեռնությամբ հանդիպում է անցկացվում Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Օրբելիանիների պալատում ընթանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը։
Ինչպես նշվեց, հանդիպումն անցկացվում է ընդդիմության նախաձեռնությամբ։
Հանդիպմանը մասնակցող ընդդիմադիրներն ասում են, որ նախագահի հետ կքննարկեն ընտրությունների հետ կապված հարցեր։
Օրբելիանիների պալատում հանդիպմանը ներկա է նաև «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Դիմիտրի Ցքիթիշվիլին։