Ընդդիմության հերթական պարտությունը բարդ ընդունելու էր, բայց երբ մարդիկ ութ անգամ մերժում են քեզ, դա շատ բան է նշանակում և պետք է ևս մեկ դաս լինի. Իրակլի Ղարիբաշվիլի
Ընդդիմության համար դժվար էր ընդունել ևս մեկ պարտություն, բայց երբ մարդիկ ութ անգամ մերժում են քեզ, և դու պարտվում ես ընտրություններում, դա շատ բան է նշանակում, և դա, հավանաբար, ևս մեկ դաս պետք է լինի, – այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, այժմ երկիրը երեք տարի ունի խաղաղ զարգացման համար:
«Մենք հասկանում ենք, որ դա հերթական պարտությունն էր, որը դժվար էր ընդունել ընդդիմության համար, բայց երբ մարդիկ ութ անգամ հրաժարվում են քեզնից, ու դու պարտվում ես ընտրություններում, դա շատ բան է նշանակում, և դա, հավանաբար, ևս մեկ դաս պետք է լինի նրանց համար։
Այժմ մենք ունենք խաղաղ զարգացման եռամյա շրջան։ Կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, լավ հասկանալ սա։ Եկել է ժամանակը, որ մենք մեր անձնական, նեղ կուսակցական շահերը վեր դնենք երկրի շահերի համար։ Մեզ համար գլխավորը պետք է լինի պետության ու ժողովրդի շահը, ոչ թե նեղ կուսակցական շահը։ Ուստի, եթե ընդդիմությունը ցանկանում է իրական բանավեճ անցկացնել գործի շուրջ, դրա տեղը խորհրդարանն է։ Մենք, ողջ նախարարների կաբինետը, կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության նաև ընդդիմության հետ, քանի որ սա մեր ընդհանուր երկիրն է։ Մեր հաղթանակը ընդհանուր հաղթանակ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։