Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները երթով շարժվում են մետրոյի «Համալսարան» և «Մարջանիշվիլի» մետրոյի կայարաններից։ Նրանց պահանջը վերընտրություններ վերաանցկացնելն է։
Հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվել է դեպի նախագահի աշխատակազմ, ապա շարունակել երթը դեպի Ֆիլհարմոնիայի դահլիճ։
Ըստ երթի մասնակիցների՝ քաղաքացիները պետք է արթնանան ու միանան ակցիաներին։ Նաև հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ հիմնական բողոքը պետք է լինի այն օրը, երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները և կգումարվի խորհրդարանի առաջին նիստը։
Երթը կավարտվի Հերոսների հրապարակում։