Ընդդիմախոսների հետ պետք է նստենք և խոսենք երկրի զարգացման հարցերի շուրջ. Կոբախիձե
Առաջին ալիքի վերլուծաբան, Բաքար Բերեկաշվիլու հարցին, նախատեսվում են, թե՞ ոչ փոփոխություններ, որպեսզի նախագահը պատասխանատվություն ստանձնի և նիստի մասնակիցների միջև ապահովի էթիկական փոխազդեցություններ, իսկ էթիկական փոխազդեցությունները խախտողը որոշակի պատասխանատվության ենթարկվի այն իրականության ֆոնին, երբ վիրավորանքների ֆոնին ընթացող բանավեճները ստանում են գրոտեսկ բնույթ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ միջադեպերի կարգավորման մեխանիզմներ այսօր էլ գոյություն ունեն: Նշված հայտարարությունը նա արել Առաջին ալիքի՝ «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակներում:
Խորհրդարանի նախագահը հիշելով վերջերս, վարչապետի և «Միացյալ ազգային շարժման» անդամի միջև տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է. «Բոլորի համար կարևորն այն է, որպեսզի ագրեսիվ ֆոնը փոխվի: Մեր ընդդիմախոսների հետ պետք է նստենք և խոսենք երկրի զարգացման հետ կապված հարցերի մասին»:
Հաղորդավարի հարցին, որքանով է հնարավոր այսպիսի լարված ռեժիմում ընդդիմության հետ վարել կառուցողական համագործակցություն, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ տարբեր ուղղություններով կլինեն բարդություններ, սակայն սա մեծամասնության պարտականությունն է: