Ընդդիմադիր ութ պատգամավոր հարցապնդման ձեւաչափով խորհրդարան է կանչում Վախթանգ Գոմելաուրիին
Ընդդիմադիր ութ պատգամավոր հարցապնդման ձեւաչափով խորհրդարան է կանչում Վախթանգ Գոմելաուրիին

Ընդդիմադիր ութ պատգամավոր հարցապնդման ձևաչափով խորհրդարան է կանչում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին։

Ինչպես այսօրվա ասուլիսում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեն, իրենց հարցն այն է, թե որքանով է համաչափ ուժը, որը կիրառել են իրավապահները այս տարվա մարտի 7-8-ը ցուցարարների նկատմամբ, և արդյոք դա ապօրինի միջամտություն է հավաքների ազատությանը։

«Նաև համապատասխան կանոնների պահպանմամբ կիրառվե՞լ են հատուկ միջոցներ (ջրային շիթ, այսպես կոչված՝ պղպեղի և արցունքաբեր գազ)»,- նշում է Դեկանոիձեն։