Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում լինելու փոխարեն փողոցներում էին, իսկ այժմ քարոզարշավի փոխարեն ճեպազրույցներ են ունենում իրենց գրասենյակներում. Գուրամ Մաճարաշվիլի
«Ցավոք ընդդիմադիր կուսակցությունները բաց են թողել իրականությունը, նրանք գտնվում են սխալ ժամանակում և վայրում, երբ պետք է լինեին խորհրդարանում, նրանք փողոցներում էին, այժմ, երբ պետք է քարոզչություն անեն, նրանք գտնվում են իրենց գրասենյակներում և ճեպազրույցներ են ունենում» -այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաճարաշվիլին:
Ըստ Մաճարաշվիլիի, թվում է, թե ընդդիմությունը տեսել է, որ տանուլ կտա ինքնակառավարման մարմինների ընտրություններում և այժմ ինչ-ինչ պատճառներով պատրանք է ստեղծում, թե պետք է նշանակվեն արտահերթ ընտրություններ:
«Բոլոր ընտրությունների օրը որոշվում է Սահմանադրությամբ: Արտահերթ ընտրությունների նշանակումը ոչ քաղաքական, ոչ իրավական հիմք չունի: Ցավոք, ընդդիմության մի ստվար հատված պատրաստվում է հոկտեմբերի 3 -ին, քանի որ չի կարողանում ապացուցել հանրությանը, որ պետք է իշխանությունը փոխանցի ընդդիմությանը: Նրանք նախընտրական քարոզարշավի ընթացքում որև է գործունեություն չեն ծավալում: Հասարակությունը քաղաքականապես աճել է և հասկանում է ամեն ինչ: Առողջ ուժերն ընդդիմության մեջ ներկայացված են նվազագույն մակարդակով և ես վստահ եմ, որ այս ընտրություններից հետո կգա մի ժամանակաշրջան, երբ և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը կհասկանան, որ առողջ ընդդիմադիր ուժերը պետք է լինեն երկրորդ տեղում», – ասաց Մաճարաշվիլին: