Ընդդիմադիր իննը պատգամավորներ հացադուլ են հայտարարել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով
Ընդդիմադիր իննը պատգամավորներ հացադուլ են հայտարարել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով

Ընդդիմադիր իննը պատգամավորներ հացադուլ են հայտարարել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու պահանջով

Այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն։

«Քաջատեղյակ եք երկրում տիրող իրավիճակին, Վրաստանի երրորդ նախագահը 45 օր հացադուլի մեջ է, նրան չեն տրամադրվում համապատասխան բժշկական ծառայություններ, հացադուլի մեջ է նաև մեր գործընկեր Էլենե Խոշտարիան։ Ուստի մենք՝ Վրաստանի խորհրդարանի անդամներս, այս փուլում՝ խորհրդարանի իննը պատգամավորներ, որոշել ենք հացադուլ սկսել՝ միակ պահանջով, որ Միխեիլ Սահակաշվիլիին տեղափոխեն բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա, որպեսզի համապատասխան պայմաններով ապահովվեն առողջապահական ծառայությունները, տեղափոխել բազմաֆունկցիոնալ կլինիկա՝ իրենց կողմից ստեղծված խորհրդի՝ առողջության և կյանքի պաշտպանության նպատակով ընդունված որոշման համաձայն։

Մենք՝ Վրաստանի խորհրդարանի անդամներս՝ Ակակի Մինաշվիլին, Թեմուր Ջանաշիան, Բաչուկի Քարդավան, Նիկա Մաճուտաձեն, Գիորգի Գոդաբրելիձեն, Սուլխան Սիբաշվիլին, Լևան Բեժաշվիլին, Աբդուլա Իսմայիլովը և ես՝ Դավիթ Կիրկիտաձեն, այսուհետ հացադուլ ենք հայտարարում, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիի առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնա: Այս պահին սա մեր միակ պահանջն է։ Մենք պատրաստ ենք վերջ տալ մեր հացադուլին: Ես խորապես համոզված եմ, որ մեր հայտարարությունից հետո շատ պատգամավորներ և մեր ընկերները կմիանան մեզ Վրաստանում և նրա սահմաններից դուրս, և հացադուլը կտարածվի ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է Դավիթ Կիրկիտաձեն։