Ընդդիմադիր ինը պատգամավորներ չաջակցեցին ապաօլիգարխացման մասին օրինագծին

13:50, 03.11.2022

Ընդդիմադիր ինը պատգամավոր առաջին ընթերցմամբ դեմ են քվեարկել ապաօլիգարխիզացիայի մասին օրինագծին։

Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ փոփոխություններին չեն աջակցել Արմազ Ախվլեդիանին, Սանդրո Ռաքվիաշվիլին, Հերման Սաբոն, Վախտանգ Մեգրելիշվիլին, Խատիա Դեկանոիձեն, Ավթանդիլ Էնուքիձեն, Դավիթ Զիլփիմիանին, Ֆրիդոն Ինջիան, Յագո Խվիչիան։

Խորհրդարանը 80 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները։ Խորհրդարանը երեկվա լիագումար նիստում շուրջ հինգ ժամ քննարկեց օրինագիծը։

Ընդդիմությունը պնդում է, որ ուկրաինական մոդելն իրենց համար անընդունելի է, քանի որ այն չի պատասխանում Եվրահանձնաժողովի հանձնարարականների պահանջին։

Նմանատիպ