Ընդդիմադիր 46 պատգամավոր դիմել է Շալվա Պապուաշվիլիին՝ Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու թույլտվություն ստանալու համար
Ընդդիմադիր 46 պատգամավոր դիմել է Շալվա Պապուաշվիլիին՝ Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու թույլտվություն ստանալու համար

Վրաստանի խորհրդարանի 46 պատգամավորներ դիմում են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին և պահանջում, որպեսզի նա բացատրի, թե ինչու է չարաշահում իր լիազորությունները՝ սահմանափակելով պատգամավորների մուտքը նախագահ Սաակաշվիլիի մոտ,- համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել «Ազգային շարժման» անդամները:

Ինչպես նշել է «Ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան, Շալվա Պապուաշվիլին արդեն մի քանի ամիս է, ինչ թույլ չի տալիս Վրաստանի ոչ մի պատգամավորի, խորհրդարանի որևէ անդամի այցելել Միխեիլ Սաակաշվիլիին։

«Երեկ հրապարակված կադրերը, սկզբունքորեն, պատասխան են տվել այս հարցին, թե ինչու, քանի որ նախագահ Սահակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և նրանք ցանկանում են թաքցնել ճշմարտությունը, մեկուսացման մեջ պահել երկրի երրորդ նախագահին։ Ուստի մենք պահանջում ենք, որպեսզի Վրաստանի խորհրդարանի անդամները, ինչպես նաև եվրախորհրդարանականներն ու Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանը, ովքեր անընդհատ փորձում են այցելել Միխեիլ Սաակաշվիլիին, որպեսզի աշխարհն իմանա նրա առողջական վիճակի մասին ճշմարտությունը, թույլ տան ներս մտնել, անհապաղ»,- ասել է Թինա Բոկուչավան։

Վրաստանի խորհրդարանի նախագահին ուղղված դիմումը ստորագրում են «Ազգային շարժման» անդամներն ու ընդդիմադիր այլ խմբակցությունների մի քանի պատգամավորներ։