Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում Անրի Փուտկարաձեն 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Դավուդ Մամադովին և նվաճել ոսկե մեդալ։
Այսօր եզրափակիչ բլոկում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ևս մեկ վրացի՝ Գոռ Այվազյանը (92 կգ):
Հիշեցնենք, որ երեկ մրցաշարում մեր թիմին առաջին մեդալները բերել են Սաբա Սուրմանիձեն (55 կգ), Ալեքսանդրե Ռուսիտաշվիլին (65 կգ) և Լուկա Գելաշվիլին (80 կգ): Նրանք դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։