Էգզիթփոլի արդյունքներով Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է «Առաջադեմ Սլովակիա» կուսակցությունը
Էգզիթփոլի արդյունքներով Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում 23,5 տոկոսով առաջատար է արեւմտամետ լիբերալ «Առաջադեմ Սլովակիա» կուսակցությունը։ Երկրորդ տեղում երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի Սլովակիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 21,9 տոկոս։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Focus գործակալության անցկացրած էքզիթ փոլը հիմնված է 20 հազար ընտրողների հարցումների վրա։
Ավելի վաղ «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ռոբերտ Ֆիկոն, ինչպես Հունգարիան, ցանկանում է դադարեցնել ռազմական օգնությունը հարեւան Ուկրաինային, որը կարող է իրականացվել նրա հաղթանակի դեպքում։
«Պրոգրեսիվ Սլովակիայի» հաղթանակի դեպքում, ըստ գործակալության, կառավարությունը կպահպանի երկրի ամուր աջակցությունն Ուկրաինային։