Էդգարս Ռինկևիչս. Վրաստանից է կախված, թե ինչ մասշտաբի համագործակցություն է նա ցանկանում ՆԱՏՕ-ի հետ, բայց մենք միշտ աջակցում ենք նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը
Էդգարս Ռինկևիչս. Վրաստանից է կախված, թե ինչ մասշտաբի համագործակցություն է նա ցանկանում ՆԱՏՕ-ի հետ, բայց մենք միշտ աջակցում ենք նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը

Վրաստանից է կախված, թե ինչ մասշտաբի համագործակցություն է նա ցանկանում ՆԱՏՕ-ի հետ, բայց մենք միշտ աջակցում ենք Վրաստանի անդամակցությանը թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Եվրամիությանը»,- Բուխարեստում ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը։

Նրա խոսքով, գործընկեր երկրներին ուղերձը կլինի այն, որ նրանք պատրաստ են օգնել կայունության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանը, բայց շատ բան կախված է հենց այդ երկրներից։

«Երեկ մենք շատ ենք խոսել 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի որոշումների մասին։ Բոլորը հիշեցին, որ Ուկրաինային ու Վրաստանին խոստացել են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այժմ հարցն այն է, թե ինչպիսի քաղաքական ծրագիր ունենք իրականացնելու այս խոստումը, որը տրվել է այստեղ՝ Բուխարեստում 14 տարի առաջ։ Մեր գործընկեր երկրներին ուղղված հիմնական ուղերձը կլինի այն, որ մենք պատրաստ ենք օգնել ձեզ ամրապնդել կայունությունը, իրականացնել բարեփոխումներ, բայց, իհարկե, ձեզնից շատ բան է կախված»,- ասել է Էդգարս Ռինկևիչը։