Էդգարս Ռինկևիչս - Ալեքսեյ Նավալնին սպանվել է Կրեմլի կողմից, սա փաստ է
Ալեքսեյ Նավալնին սպանվել է Կրեմլի կողմից, սա փաստ է,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
Էդգարս Ռինկևիչն իր ցավակցությունն է հայտնել Նավալնիի ընտանիքին և ընկերներին։
«Ինչ էլ որ պատկերացնեք Ալեքսեյ Նավալնիի մասին որպես քաղաքական գործչի, նա դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից։ Սա փաստ է, և սա այն է, ինչ մենք պետք է իմանանք ռուսական ներկայիս ռեժիմի իրական էության մասին։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և ընկերներին»,- գրել է Էդգարս Ռինկևիչը։
Օրերս ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերջերս իր պատիժն էր կրում խիստ ռեժիմի գաղութում՝ Յամալ-Նենտա ինքնավար շրջանում։ Խարփ գյուղը, որտեղ գտնվում է գաղութը, գտնվում է Սիբիրի հյուսիսային մասում։