EBRD-ն Էնգուրիի հիդրաէլեկտրակայանի վերանորոգման համար կտրամադրի 28 միլիոն եվրո
Այսօր, Վրաստանի և Եվրոպայի վերականգնողական և զարգացման (EBRD) բանկի միջև կնքվել է պայմանագիր՝ «Էնգուրիի հիդրաէլեկտրակայնի վերանորոգման նախագիծը – կլիմայական պայմանների նկատմամբ կայունության բարելավում» ֆինանսավորման նպատակով,- այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն և Եվրոպայի վերականգնողական և զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենը Կովկասում, Մոլդովայում և Բելառուսում, Բռունո Բալվաներան:
Պայմանագրի համաձայն, Եվրոպայի վերականգնողական և զարգացման բանկը Վրաստանին կտրամադրի 28 միլիոն եվրոյի ֆինանսական ռեսուրս, որն ուղղված կլինի Էնգուրիի հիդրաէլեկտրակայանի վերանորոգմանը:
Հատկանշական է, որ 2017 թվականի դեկտեմբերին, Եվրամիությունը նշված նախագծի համար հաստատել է 7 միլիոն եվրո դրամաշնորհ: