EBRD-ի տարածաշրջանային տնօրենը Գիորգի Գախարիային - անցած տարվա ընթացքում երկու անգամ ավելին կարողացանք միասին, քան որևէ նախորդ տարիներին, շատ հպարտ եմ ձեռք բերված արդյունքներով
EBRD-ի տարածաշրջանային տնօրենը Գիորգի Գախարիային - անցած տարվա ընթացքում երկու անգամ ավելին կարողացանք միասին, քան որևէ նախորդ տարիներին, շատ հպարտ եմ ձեռք բերված արդյունքներով

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է՝ Կովկասում վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարածաշրջանային տնօրեն, Կատարինա Բյորլին Հանսենի հետ:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել EBRD-ին, օրինակելի համագործակցության համար և նշել, որ վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ոչ միայն Վրաստանի շատ լավ գործընկերն է, այլև կարևոր դեր է ունեցել երկրի զարգացման գործում:

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը մեկ շնչի հաշվով EBRD-ի ներդրումների ամենամեծ շահառուներից մեկն է, և նրա բազմազան պորտֆոլիոն էներգետիկ հատվածից դեպի գյուղատնտեսություն, ներառյալ մասնավոր հատվածը, զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության զարգացման վրա, հատկապես համավարակային շրջանում:

EBRD-ի տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, Վրաստանի կառավարության և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հիանալի համագործակցություն ունեն և նախորդ տարին լավագույնն էր, սահմանված նպատակներին հասնելու առումով:

«Անցած տարվա ընթացքում երկու անգամ ավելին կարողացանք միասին, քան որևէ նախորդ տարիներին, շատ հպարտ եմ ձեռք բերված արդյունքներով: Հիմնական աշխատանքը կատարում է վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թբիլիսիի գրասենյակը: Մենք աշխատում ենք ամբողջ կարողությամբ և շատ հպարտ ենք ձեռք բերված արդյունքներով: Այսօրվա հանդիպմանը մենք վերանայեցինք անցյալ տարվա արդյունքները, որոնք անկասկած գերազանց էին: Մենք խոսեցինք նաև այս տարվա նպատակների և ռազմավարության մասին, որոնք այժմ գրում ենք Վրաստանի համար առաջիկա հինգ տարիներին: Մենք խոսեցինք նաև վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նորանշանակ նախագահ, տիկին Օդիլ Ղենո-Բասոյի հետ առաջիկա առցանց հանդիպումների մասին, որոնք տեղի կունենան փետրվարի 1-2-ին», – հայտարարել է Կատարինա Բյորլին Հանսենը, Վարչապետի հետ հանդիպումից հետո:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: