Էբրահիմ Ռայիսի. Սիոնիստների և նրանց դաշնակիցների ցանկացած սխալ կարժանանա Իրանի իրական և լայնածավալ պատասխանին
Սիոնիստների և նրանց դաշնակիցների կողմից թույլ տված ցանկացած սխալ կհետևի Իրանի իրական և լայնածավալ պատասխանին, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Իրանի նախագահն ընդգծել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա սիոնիստների հարձակումը կատարվել է հուսահատությունից՝ հավելելով, որ հարձակմանը Իրանի պատասխանը միայն պատժիչ միջոց է։
Էբրահիմ Ռայիսիի խոսքով, այսօր իսլամական ումմայի միասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Արևմուտքի և Սիոնիստական ռեժիմի նկատմամբ համատարած ատելությունը դարձել է աննախադեպ ամբողջ աշխարհում։
Հայտնի է, որ Իրանի նախագահը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահը դրական է գնահատել Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումը Իրանի օրինական պաշտպանության հարցում և նշել, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա սիոնիստական հարձակումը միջազգային կանոնակարգերի, այդ թվում՝ Վիեննայի կոնվենցիայի ակնհայտ խախտում է։