Սեբաստյան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և կառավարությանը
Սեբաստյան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և կառավարությանը

Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստյան Մոլինեուսը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և կառավարությանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության համար:

Սեբաստյան Մոլինեուսը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է, որ Համաշխարհային բանկը Վրաստանի կողքին է:

«Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և կառավարությանը՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հրաշալի համագործակցության համար: Փառահեղ էր ձեզ հետ համագործակցել վրաց ժողովրդի առողջապահության, սոցիալական պաշտպանության և տնտեսական վիճակի վերականգնման հարցերի շուրջ: Համաշխարհային բանկը ձեր կողքին է: Ուժը միասնության մեջ է»,- գրում է Սեբաստյան Մոլինեուսը «Թվիթերում»: