EasyJet ավիաընկերությունը կատարել է Ժնևից դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան իր առաջին չվերթը

11:30, 01.04.2025

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որը շահագործվում է «TAV Georgia»-ի կողմից, EasyJet ավիաընկերությունը սկսել է իր գործունեությունը։ Ժնևից Թբիլիսի ժամանել է Airbus A320 ինքնաթիռը՝ իրականացնելով առաջին չվերթը և բերելով առաջին ուղևորներին։ Տեղեկությունը տարածել է «TAV Georgia»-ն։

Ինչպես նշել է «TAV Georgia»-ի գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն, EasyJet-ը Թբիլիսին կկապի երեք եվրոպական քաղաքի՝ Ժնևի, Միլանի և Լոնդոնի հետ ուղղակի չվերթներով։

«TAV Georgia»-ն մեծ ուշադրություն է դարձնում երկրի հիմնական օդանավակայանից նոր ուղղությունների զարգացմանը։ Մեզ համար կարևոր է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Վրաստանի քաղաքացիները հասանելիություն ունենան ուղղակի թռիչքների դեպի Եվրոպա։ Ուստի, չափազանց կարևոր է, որ EasyJet-ի նոր ուղղությունը հենց Թբիլիսին է, և այս ավիաընկերությունը մեր մայրաքաղաքը կկապի երեք եվրոպական քաղաքի՝ Ժնևի, Միլանի և Լոնդոնի հետ ուղղակի չվերթներով։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու հաճախականությամբ։ «TAV Georgia»-ի թիմը անում է ամեն ինչ՝ աննախադեպ ուղևորահոսքի պայմաններում գոյացած մարտահրավերներին հարմարվելու և ավիաընկերություններին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար», – հայտարարել է Թեա Զաքարաձեն։

Սկսած այսօրվանից՝ մարտի 31-ից, EasyJet Switzerland-ը սկսել է թռիչքները Ժնև-Թբիլիսի-Ժնև ավիագծով՝ շաբաթական երկու հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի։ Ապրիլի 1-ից, EasyJet UK-ը կիրականացնի կանոնավոր չվերթներ Թբիլիսի-Լոնդոն-Թբիլիսի ուղղությամբ՝ շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ։

Նույն օրը՝ ապրիլի 1-ից, յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին Միլան-Թբիլիսի-Միլան ավիագծով թռիչքներ կիրականացնի EasyJet Europe Airline GmbH-ը։

EasyJet-ը այն ավիաընկերություններից է, որը սկսած ամառային նավիգացիոն սեզոնից Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ուղևորներին կկապի եվրոպական քաղաքների հետ։ 2025 թվականին Շոթա Ռուսթավելիի անվան օդանավակայանին կավելանան ութ նոր ավիաընկերություններ։

Ճիշտ այդ նոր ուղղությունների զարգացման և ավիաընկերությունների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ ազդեցիկ Routes Europe 2025 հարթակը Թբիլիսիի միջազգային օդանավակայանը ներառել է մինչև հինգ միլիոն ուղևորահոսք ունեցող Եվրոպայի լավագույն օդանավակայանների հնգյակում։

Նմանատիպ