Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ, ռուս և բելառուս մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը #1TVSPORT
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն թույլ է տվել ռուս և բելառուս մարզիկներին չեզոք դրոշի ներքո մասնակցել ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի (IJF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։
Մինչ մրցաշարերին մասնակցելը կստուգվի ձյուդոիստների պատմությունը, և անհատապես կքննարկվի, թե արդյոք մարզիկին թույլ կտան մրցելույթներ:
Մայիսի 7-14-ը Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունում կմրցեն ռուս և բելառուս ձյուդոիստները։ Բացի աշխարհի առաջնությունից, նրանք իրավունք կունենան հանդես գալ Գրան Պրիում, Մեծ Սաղավարտի և Մասթերս մրցաշարերում։ Հիշեցնենք, որ ռուսները վերջին անգամ գոտեմարտել էին Մոնղոլիայում կայացած Գրան պրիում։