Ձյուդո | Վրաստանի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության թիմային պայքարում բրոնզե մեդալ է նվաճել #1TVSPORT.
Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Վրաստանի հավաքականը թիմային պայքարում նվաճեց բրոնզե մեդալ։ Մեր թիմը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին և կրկնեց անցյալ տարի մայրցամաքի առաջնությունում ցույց տված արդյունքը։
Վրաստանի հավաքականից հաղթանակներ են տոնել Նինո Լոլաձեն, Նինո Գուլբանին, Կոտե Կապանաձեն և Գիորգի Ջաբնիաշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականն անհատական մրցումներում Եվրոպայի առաջնությունում նվաճել է երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Տղաների մեջ մեր թիմը գրավեց առաջին տեղը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ երկրորդը։
Ոսկե մեդալներ են նվաճել Զաուր Դվալաշվիլին (81 կգ) և ծանր քաշային Սաբա Ինանեիշվիլին։