Ձյուդո | Թուշիշվիլին, Ինանեիշվիլին և Դեմետրաշվիլին կգոտեմարտեն Թբիլիսիի Մեծ սաղավարտի քառորդ եզրափակիչում #1TVSPORT
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարի երրորդ օրը Վրաստանի հավաքականը դուրս եկավ 14 մարզիկներով, որոնցից 9 ձյուդոիստներ շարունակում են պայքարը մեդալների համար։
Մրցաշարին մասնակցող չորս ծանր քաշայիններից երեքը՝ Գուրամ Թուշիշվիլին, Սաբա Ինանեիշվիլին և Իրակլի Դեմետրաշվիլին, կգոտեմարտեն քառորդ եզրափակիչում։
Երիտասարդ Միխեիլ Ջափարիձեն (100 կգ) մրցումներում փոքրիկ սենսացիա արեց՝ հաղթելով թիվ մեկ քաշային կարգին՝ կանադացի Ռեյեսին ու դուրս եկավ 16-րդ եզրափակիչ։ Լաշա Բեքաուրին մի քանի րոպեից կանցկացնի երկրորդ դիմակայությունը։
Վրաստանի առաջին ալիքը ուղիղ եթերում կառաջարկի մրցույթի եզրափակիչ բլոկի ռեպորտաժը 17:00-ից։
2023 թվականին Թբիլիսիի Մեծ Սաղավարտի մրցաշարում Վրաստանի հավաքականը նվաճել է երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Բեքաուրին, Սուլամանիձեն և Զաալիշվիլին նվաճել են ոսկե մեդալներ, Սարդալաշվիլին և Մաիսուրաձեն դարձել են փոխչեմպիոններ, իսկ Շավդաթուաշվիլին զբաղեցրել է երրորդ տեղը։