Զագրեբում ընթացող Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 81 կգ քաշային Տատո Գրիգալաշվիլին դարձել է ոսկե մեդալակիր։
Աշխարհի գործող չեմպիոնը եզրափակչում իպոնով հաղթեց հոլանդացի Ֆրանկ դե Վիտին և կարիերայի ընթացքում երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Քիչ առաջ բրոնզե մեդալ էր նվաճել 73 կգ քաշային Լաշա Շավդաթուաշվիլին։ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երրորդ տեղի համար պայքարում լրացուցիչ ժամանակում հաղթեց մոլդովացի Ադիլ Օսմանովին։
Այսօր գոտեմարտեցին ևս չորս վրացի ձյուդոիստներ: Գիորգի Չիխելիձեն (73 կգ), Էթեր Ասկիլաշվիլին (63 կգ), Մարիամ Ճանտուրիան և Նինո Գուլբանին (երկուսն էլ՝ 70 կգ) վաղ փուլում դուրս մնացին մրցաշարից։
Վրաստանի առաջին ալիքը ուղիղ եթերով ներկայացնում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ բլոկի ռեպորտաժները։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, ոսկե մեդալի է արժանացել Վաժա Մարգվելաշվիլին (66 կգ), իսկ Էթեր Լիպարտելիանին (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։