Ձյուդո | Սաբա Քարդավան բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանր քաշային Սաբա Քարդավան նվաճել է բրոնզե մեդալ։ Երրորդ տեղի համար դիմակայությունում վրացին հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Կաձաևին և մրցաշարում երկրորդ մեդալը բերել Վրաստանի հավաքականին։
Հիշեցնենք, որ 81 կգ քաշային Լուկա Ջավախիշվիլին երեկ ոսկե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում վրացի մարզիկը իպոնով հաղթել է չինացի Վանգին։ Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, Տաջիկստանում կանցկացվի թիմային մրցում։