Ձյուդո | Նինո Լոլաձեն Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է
Ձյուդո | Նինո Լոլաձեն Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում այսօր մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Մրցումային առաջին օրը Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել են չորս վրացիներ, որոնցից միայն Նինո Լոլաձեն (57 կգ) է կարողացել մեդալ նվաճել։

19-ամյա վրացուհին եզրափակիչում իպոնով պարտվել է ադրբեջանցի Ֆիդան Ալիզադային։ Լոլաձեն մրցաշարում առաջին մեդալը բերեց Վրաստանի հավաքականին։

66 կգ քաշային Թոռնիկե Մոսիաշվիլին բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ, սակայն պարտություն կրեց։

Սեպտեմբերի 6-ին վեց վրացի ձյուդոիստներ իրենց ուժերը կփորձեն Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։