Ձյուդո | Լաշա Շավդաթուաշվիլին բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում #1TVSPORT
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը։ 73 կգ քաշային Լաշա Շավդաթուաշվիլին մրցաշարի երկրորդ օրը բրոնզե մեդալ է նվաճել Վրաստանի ազգային հավաքականից։ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երրորդ տեղի համար պայքարում լրացուցիչ ժամանակում հաղթեց մոլդովացի Ադիլ Օսմանովին։
81 կգ քաշային Տատո Գրիգալաշվիլին այսօր հանդես կգա մայրցամաքի առաջնության եզրափակիչում։ Աշխարհի գործող չեմպիոնը իպոնով հաղթեց իտալացի Ատիլիո Էսպոզիտոյին և դուրս եկավ եզրափակիչ և ոսկե մեդալի համար կհանդիպի հոլանդացի Ֆրանկ դե Վիտի հետ:
Այսօր գոտեմարտեցին ևս չորս վրացի ձյուդոիստներ: Գիորգի Չիխելիձեն (73 կգ), Էթեր Ասկիլաշվիլին (63 կգ), Մարիամ Ճանտուրիան և Նինո Գուլբանին (երկուսն էլ՝ 70 կգ) վաղ փուլում դուրս մնացին մրցաշարից։
Վրաստանի առաջին ալիքը 19:00-ից առաջարկում է ուղիղ հեռարձակում Եվրոպայի առաջնության եզրափակիչ բլոկից։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, ոսկե մեդալակիր է դարձել Վաժա Մարգվելաշվիլին (66 կգ), իսկ Էթեր Լիպարտելիանին (57 կգ)՝ նվաճել է բրոնզե մեդալ։