Ձյուդո | Գուրամ Թուշիշվիլին հաղթեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում #1TVSPORT
Գուրամ Թուշիշվիլին (+100) տարավ առաջին հաղթանակը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում անհատական մրցումների վերջին օրը։
Վրացի ծանրքաշայինը իպպոնով հաղթեց մոնղոլ Օդխուին և երկրորդ ռաունդում կհանդիպի գվինեացի Ֆոֆանայի հետ։
Վրաստանի հավաքականն ընթացող աշխարհի առաջնությունում ունի չորս մեդալ. Տատո Գրիգալաշվիլին (81 կգ) և Իլյա Սուլամանիձեն դարձան աշխարհի չեմպիոններ, Էթեր Լիպարտելիանին (57 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ)՝ բրոնզե մեդալ։ Մեր հավաքականը թիմային ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղում է՝ Ճապոնիայից հետո։