Ձյուդո | Գուրամ Թուշիշվիլի – Սա ամենակարևոր հաղթանակն էր, քանի որ առաջնությունն անցէ կացվում Վրաստանում #1TVSPORT

18:58, 19.04.2026

Թբիլիսիում կայացած Եվրոպայի ձյուդոյի առաջնության վերջին օրը Վրաստանի հավաքականի ավագ Գուրամ Թուշիշվիլին նվաճեց ոսկե մեդալ և երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Վրաստանի հավաքականը մրցաշարում նվաճեց չորս ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ և առաջնությունն ավարտեց պատմական արդյունքով։

Հաղթանակից հետո Գուրամ Թուշիշվիլին մեկնաբանություն արեց Առաջին ալիքի մոտ:

«Ես շատ ուրախ եմ, ես երրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն, բայց սա ամենակարևոր հաղթանակն էր, քանի որ առաջնությունն անցկացվում է Վրաստանում, ես հաղթեցի մեր ժողովրդի առջև և ուրախացրի վրացի երկրպագուներին. շնորհավորում եմ բոլորին։

Թիմը լավ վիճակում է, և այս պատմական արդյունքը դրա հաստատումն է։

Առաջիկա աշխարհի առաջնությունում մենք կփորձենք նվաճել ոսկե մեդալներ, այնտեղից ուրախ վերադառնալ և երկրպագուներին նույնպես ուրախացնել»։

Նմանատիպ