Ձյուդո | Գիորգի Սարդալաշվիլին իր առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնությունում #1TVSPORT
Աբու Դաբիում ընթացող ձյուդոյում աշխարհի ընթացիկ առաջնությունում իր առաջին հաղթանակը տարավ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ): Վրացի մարզիկը Վազարիով հաղթեց հյուսիսկորեացի Կվանգ Ջին Չային ու անցավ 1/8 եզրափակիչ։
Մրցաշարի առաջին օրը մեդալներ կհանձնվեն տղամարդկանց՝ 60 կգ, իսկ կանանց՝ 48 եւ 52 կգ քաշային կարգերում։
Աշխարհի առաջնությունում նախնական հանդիպումները մեկնարկել են ժամը 11:00-ին, իսկ եզրափակիչ բլոկը կանցկացվի 18:00-ին:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Դոհայում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ են նվաճել Տատո Գրիգալաշվիլին (81 կգ) և Լուկա Մաիսուրաձեն (90 կգ), Լաշա Բեկաուրին (90 կգ)՝ արծաթե, իսկ Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) բրոնզե մեդալ։