Ձյուդո | Գիորգի Սարդալաշվիլին աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել #1TVSPORT

19:38, 04.10.2026

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) բրոնզե մեդալ է նվաճել:  

Երրորդ տեղի համար գոտեմարտում 23-ամյա վրացի ձյուդոյիստը հաղթել է Թայվանի ներկայացուցիչ Յունգ Վեյ Յանգին և Վրաստանի հավաքականին բերել մրցաշարի առաջին մեդալը:  

Այսօր մրցաշարում մեդալներ են խաղարկվել տղամարդկանց 60 կգ և կանանց 48 կգ քաշային կարգերում:  

Վաղը՝ հոկտեմբերի 5-ին, աշխարհի առաջնությունում վրացիներից կգոտեմարտի Վաժա Մարգվելաշվիլին (66 կգ):

Նմանատիպ