Ձյուդո | Ախալկացին՝ Հռոմի բաց առաջնության հաղթող է, Բերոշվիլին դարձավ արծաթե մեդալակիր #1TVSPORT
Ձյուդո | Ախալկացին՝ Հռոմի բաց առաջնության հաղթող է, Բերոշվիլին դարձավ արծաթե մեդալակիր #1TVSPORT

Հռոմում ընթացող ձյուդոյի բաց առաջնությունում 81 կգ քաշային Վլադիմիր Ախալկացին դարձել է ոսկե մեդալակիր։ Վրացի մարզիկը եզրափակչում հաղթել է հայրենակից Իրակլի Բերոշվիլիին։

Այսօր մրցույթին մասնակցող ևս երեք վրացիներ պարտություն կրեցին վաղ փուլում։ Մեկ տարվա ընդմիջումից հետո ձյուդո վերադառնալը անհաջող էր 90 կգ քաշային Լուկա Մաիսուրաձեի համար։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը 1/8 եզրափակչում պարտվեց իտալացի Բեդելին։ 90 կգ քաշային կարգում հանդես եկան նաեւ Միխեիլ Կուպրաշվիլին եւ Թոռնիկե Փոլադիշվիլին։

Նոյեմբերի 10-ին Հռոմի օփենում մեդալներ կխաղարկվեն 81, 90, 100 և +100 կգ քաշային կարգերում։