Ձյան պատճառով Նաքերալայի լեռնանցքում արգելված է բեռնատարների տեղաշարժը
Ձյան պատճառով Նաքերալայի լեռնանցքում արգելված է բեռնատարների տեղաշարժը

Ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի՝ կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում կցովի և կիսակցովի տեղաշարժն արգելված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։