Ձյան առատ տեղումների պատճառով սպասարկման գործակալության մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունները ուշացումներով են անցկացվում
Առատ ձյան պատճառով Սպասարկման գործակալության մի քանի կառուցվածքային ստորաբաժանումներում այս պահին ուշացումներով են անցկացվում վարորդական իրավունքի գործնական քննությունները, ասված է ՆԳՆ սպասարկման գործակալության հաղորդագրությունում։
Նրանց տեղեկացմամբ՝մաքրման աշխատանքները շարունակվում են։
«Օզուրգեթիում և Բաթումում վարորդական իրավունքի գործնական քննության առաջին և երկրորդ փուլերը ժամանակավորապես դադարեցվել են:
Թելավիում A1, A2 ենթակատեգորիաների ներքին պրակտիկ քննությունը (դաշտը), ինչպես նաև C կատեգորիայի վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության երկրորդ փուլը ժամանակավորապես դադարեցվել են։
Ախալքալաքում թեկնածուները գործնական քննության առաջին փուլը (դաշտը) կկարողանան հանձնել ժամը 14:00-ից։
Տեղեկացնում ենք, որ գործնական քննության երկրորդ փուլի համար գրանցված թեկնածուները չեն որակազրկվի և կվերադարձվի վճարված ամբողջ գումարը։ Թեկնածուները քննության կոնկրետ ամսաթվի մասին մանրամասն տեղեկություններ կտեղեկացվեն փուլ առ փուլ: Նշենք, որ առատ ձյան պատճառով քննության գործընթացը կարող է հետաձգվել նաև գործակալության այլ կառուցվածքային ստորաբաժանումներում։ Քննությունը հանձնելուց առաջ խնդրում ենք կապվել մեզ հետ թեժ գծով՝ 1272»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։