Ձյան առատ տեղումների պատճառով Իմերեթիի շրջանում 20 հազար բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում
Ձյան առատ տեղումների պատճառով Իմերեթիի շրջանում 20 հազար բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում

Ձյունը խնդիրներ է ստեղծել Իմերեթում: Որոշ գյուղերում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է երկու մետրի։

Իմերեթիի շրջանի ներկայացուցիչ Զվիադ Շալամբերիձեի տեղեկություններով՝ ողջ գիշեր ճանապարհներին ծանր տեխնիկա է աշխատել, և այս պահին աշխատանքներն իրականացվում են 114 տեղանքում։

Ձյան պատճառով Իմերեթիի շրջանում 20 հազար բաժանորդներ չեն ապահովվում էլեկտրաէներգիայով։