Ձյան առատ տեղումների պատճառով Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի որոշակի հատվածում արգելվում է բոլոր տեսակի շարժիչային տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Ձյան առատ տեղումների պատճառով Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ավտոճանապարհի որոշակի հատվածում արգելվում է բոլոր տեսակի շարժիչային տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք միջպետական ​​ավտոճանապարհի որոշակի հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ձյան առատ տեղումների պատճառով Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներքին նշանակության ավտոճանապարհի կմ 31-կմ 63 (Անդեզիտ-Գադոլարի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։