Ձնահյուսի վտանգի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, ձնահյուսի վտանգի պատճառով, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը:
«Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի մակարդակը միջին է, որի պատճառով նշված հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար:
Մլեթա-Գուդաուրի(Փոստա) և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմում»,- հայտարարում են ավտոճանապարհային վարչությունում: