Ձմռանը Վրաստանում օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում կամ նորմայից մեկ աստիճան բարձր
Վրաստանի տարածքում ձմռան սեզոնի օդի միջին ջերմաստիճանը սպասվում է նորմայի շրջանակներում կամ նորմայից մեկ աստիճանով բարձր, իսկ մթնոլորտային տեղումների քանակը նորմայի շրջանակներում:
Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների, այդ թվում Վրաստանի փորձագետների կլիմայական կանխատեսման համաժողովին պատրաստված 2020-2021 թվականի ձմռան սեզոնի կանխատեսման վրա հենվելով, ձմռան սեզոնի առանձին օրերին հնարավոր է ջերմաստիճանի նվազում, Արևմտյան Վրաստանի իջվածքում -4, -6, լեռնային շրջաններում -8, -10, բարձրալեռ շրջաններում -11, -13 աստիճան:
Ինչ վերաբերում է Արևելյան Վրաստանին, ստորոտում սպասվում է -7, -9, լեռնային շրջաններում -11, -14, բարձրալեռ շրջաններում -18, -20 աստիճան: