Ձմռանը ձեզ բոլորից շատ կտաքացնի վրացական ճաճան. Guardian
Ձմռանը ձեզ բոլորից շատ կտաքացնի վրացական ճաճան. Guardian

Բրիտանական Guardian հրատարակչությունը ձմեռային ճանաչված խմիչքների տասնյակը գլխավորել է վրացական ճաճայով: Հոդվածում թվարկված են տարբեր խմիջքներ, որոնք ավանդական սուրբ ծննդյան գլինթվեյնի հետ միասին, տաքացնում են ձմեռվա օրերին:

Հրատարակչությունը ընթերցողներին մանրամասն պատմում է ճաճայի մասին, ինչպես նաև ծանոթացնում է այն սուրբ ծննդյան խնջույքին խմելու ձևի հետ:

«Մինչ ճաճայով լի բաժակը կպցնեք այլ մարդու բաժակի հետ պետք է ասեք կենաց»,-ասված է հոդվածում:

Հոդվածի հեղինակը գրում է, որ գյուղերում բոլորը անպայման պատրաստում են ճաճա:

«Այցելեք Վրաստանում գտնվող ցանկացած գյուղ, այնտեղ բոլորը պատրաստում են ճաճա: Ձեզ անպայման կստիպեն խմել 2-3 բաժակ, այսպիսին են վրացիները»,-ասված է հոդվածում:

Guardian-ը գրում է, որ այժմ Թբիլիսիի բոլոր ռեստորաններում այցելուները հնարավորություն ունեն համտեսել տնական ճաճա:

«Մեկ բաժակ խմելուց հետո դուք կհասկանաք, թե ինչու են վրացիները այն սիրում ձմռանը»,-գրում է Guardian-ը:

ճաճայի հետ միասին հրատարակչությունը ցուցակ է ներառել՝ լեհական տաք գարեջուրը, որը կարող եք համտեսել Կրակովում, ինչպես նաև հայտնի դանիական գլինտվեյնը, նույն գլոգը: Ցուցակում են հայտնվել խմիջքներ՝ Շվեդիայից, Չիլիից և աշխարհի այլ երկրներից: